Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը

Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը
30.07.2013 | 16:13

Հուլիսի 29-ին ԱՄՆ-ում պաշտոնական ընթրիքով սկսվել են իսրայելապաղեստինյան ուղիղ բանակցությունները: Իսրայելի պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախկին նախարար Ցիպի Լիվնին, Պաղեստինինը` նախագահի օգնական Սահիբ Էրիկատը: Առաջին քննարկմանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ԱՄՆ-ի մերձավորարևելյան կարգավորման հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Մարտին Ինդիկը: Մեկնաբանելով եռամյա ընդմիջումից հետո բանակցությունների վերսկսման փաստը` Մարտին Ինդիկը ասել է. «Եթե մեր վստահությունն ու նպատակասլացությունը չլինեին, չէին կարողանա կատարել մեր առաքելությունը, որ շատերին անիրականանալի էր թվում: Բայց կա կոնկրետ արդյունք` նախագահ Մահմուդ Աբասը և վարպապետ Նեթանյահուն ընդունել են բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու շատ բարդ որոշում: Ես շնորհակալ եմ վստահության համար և վստահ եմ, որ մենք կարող ենք իրականացնել Բարաք Օբամայի առաջադրած նպատակը` Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը»: Հիմնական քննարկումները, որ անցնելու են փակ դռների հետևում, սպասվում են հուլիսի 30-ից, ընդհանուր առմամբ բանակցությունների այս փուլը նախատեսվում է 9 ամիս:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ